ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.09.2016 10:37
Գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ կամավոր
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից հարազատների շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 11.50-ին, բաժին է ներկայացել 1967 թ. ծնված Սարգիս Ա.-ն, որը օգոստոսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Սարգիս Ա.-ն ներկայացվել է Էրեբունու քննչական բաժին: