ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.06.2019 15:55
Գուգարքի ոստիկանների բացահայտումը՝ դեպքից մեկ տարի անց
2018 թ. oգոստոսի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր տվել մի քաղաքացի, որ գիշերը փախցրել են իրենց շենքին կից Վանաձոր-Ալավերդի ճանապարհին կայանված իրեն պատկանող «ՎԱԶ-2109» մեքենան:
Հարուցվել էր քրեական գործ:
Գուգարքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Վանաձոր քաղաքի ավտոկայանի մոտ հայտնաբերվել է «ՎԱԶ-2109» մակնիշի մի մեքենա, որը գողացված լինելու կասկածանքով, ճանապարհային ոստիկանների օգնությամբ տեղափոխվել է Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Հունիսի 3-ին Լոռու մարզի քննչական վարչությունից ստացվել է գրություն, որ սա հենց մեկ տարի առաջ գողացված մեքենան է:
Ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 30-ին Սպիտակի բնակիչ 37-ամյա տղամարդը մեղայականով ներկայացել և հայտնել է, որ մեքենան գողացել է ինքը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: