ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.06.2019 17:01
Գուգարքի ոստիկանների բացահայտումը
Գուգարքի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս հունիսի 17-ին, ժամը 19.30-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին է հրավիրվել 25-ամյա մի վանաձորցի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսի սկզբներին Դարպաս գյուղի վարչական տարածքում գտնվող շշերի վերամշակման չգործող գործարանի մոտից գողացել է էլեկտրական երկու շարժիչ և վաճառել մետաղի ընդունման կետում: Նախկինում ոստիկանություն չդիմած տուժողին պատճառվել էր 90 հազար դրամի վնաս:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: