ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.05.2019 11:00
Գուգարքի ոստիկանները կասկածյալին բերման ենթարկեցին Վանաձորի շուկայից
Մայիսի 13-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող շուկայի տարածքից բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Կամո Վ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ մայիսի 12-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Արջուտ գյուղի գյուղապետարանի մոտ գտնվող տան բակից գողացել է էլեկտրական սղոց և շաղափ:
Կամո Վ.-ի ձեռքին եղած պոլիէթիլենային պայուսակի մեջ հայտնաբերվել են էլեկտրական սղոցն ու շաղափը:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: