ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.07.2015 18:40
Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որի թեման հանցավորության դեմ պայքարում քրեական հետախուզության գործունեությունն էր, ծառայության խնդիրներն ու անելիքները:
Պարապմունքին մասնակցում էին ոստիկանության տարածքային բաժինների պատասխանատուները:
Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը անդրադարձավ ոլորտի կիսամյակային արդյունքներին և ծառայությունների աշխատանքում առկա բացթողումներին ու թերացումներին, տվեց կոնկրետ հանձնարարականներ:
Գործնական պարապմունքը շարունակեցին ոստիկանության շտաբի պետ Արամ Զաքարյանը և Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը:
Պարապմունքի ընթացքում մանրամասնվեցին ստորաբաժանումների խնդիրները, աշխատանքի մեթոդներն ու եղանակները, քննարկման առարկա դարձան կոնկրետ դեպքեր, ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: