ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.10.2016 17:14
Ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը

Հոկտեմբերի 26-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որին մասնակցում էր ոստիկանության կենտրոնական ապարատի ղեկավար կազմը:
Մասնագիտական պարապմունքի ընթացքում ներկայացվեցին ոստիկանության գործառույթներին առնչվող հարցեր:
Զեկուցումներով հանդես եկան ոստիկանության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը և ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը:
Զեկուցումներին հաջորդած քննարկման ընթացքում պարապմունքի մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները:
Քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: