ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.08.2014 18:55
Գործնական պարապմունք ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որի թեման թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդման և այդ ոլորտում ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության ու ոստիկանության տարածքային բաժինների աշխատանքի համակարգման խնդիրներն էին։
Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, մասնավորապես օգոստոսի 4-ից հանրապետության տարածքում ընթացող «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքներին, դրական գնահատեց համապատասխան ծառայությունների աշխատանքը, միևնույն ժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է սերտացնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ու փորձագետների հետ փոխգործակցությունը, միջոցառումների արդյունքները պարբերաբար քննարկել և ամփոփել աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում, վերացնել առկա թերությունները։
Հունան Պողոսյանն անդրադարձավ նաև ծանր և առանձնապես ծանր, ինչպես և նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, կանխարգելիչ միջոցառումների արդյունավետության բարձրացման, կատարողական կարգապահության բարելավման և մի շարք այլ հրատապ խնդիրների, որոնց վերաբերյալ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։