ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.03.2019 17:17
Գորիսում կատարված բջջային հեռախոսների գողությունը բացահայտվեց
Մարտի 27-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Յուքոմ» ՍՊԸ Գորիս քաղաքի մասնաճյուղից գողություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել, որ մարտի 26-ին, ժամը 23.50-ի սահմաններում, հարմարեցված գործիքով դուռը բացելով՝ մտել են Գ.Աշոտի փողոցի 27Ա հասցեում գտնվող «Յուքոմ» ՍՊԸ Գորիսի մասնաճյուղ և գողացել տարբեր տեսակի 18 բջջային հեռախոսներ՝ ընկերությանը պատճառելով 1.486.100 դրամի վնաս:
Մարտի 27-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Սյունիքի մարզային վարչությունների, Գորիսի և Վայքի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են 1998 թ. ծնված Էրիկ Տ.-ն, 1987 թ. ծնված Էդգար Ս.-ն, 1995 թ. ծնված Վլադիմիր Ս.-ն, 1987 թ. ծնված Արամ Ի.-ն և 1994 թ. ծնված Սուրեն Մ.-ն, ովքեր գողություն կատարելուց հետո Սուրեն Մ.-ի կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Մարտի 27-ին, ժամը 08.00-ին, նշված անձինք բերման են ենթարկվել բաժին և ներկայացվել Գորիսի քննչական բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: