ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.10.2019 13:16
Գոնե կեսն ուզում էր պահել
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13.15-ին, ոստիկանություն է զանգահարել 37-ամյա մի կին և հայտնել, որ Արցախի պողոտայում գրպանից գումար են հանել, ապա վերադարձրել են մի մասը, մյուսը չեն տալիս:
Մեկնել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբն ու Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները և պարզել, որ 41-ամյա մի կին նրա գրպանից հափշտակել է 20 հազար դրամ, ինչը, սակայն, վերջինս նկատել է: Հափշտակած դրամի կեսը վերադարձնելով՝ 41-ամյա կինը դիմել է փախուստի, սակայն բռնվել է հենց տուժողի կողմից:
Նախապատրաստվում են նյութեր: