ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.09.2019 15:34
Շենգավիթի ոստիկանները բացահայտեցին մեքենայից կատարված գողությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Անհայտ անձը ավտոմեքենայից դրամապանակ էր հափշտակել։ Դրամապանակում եղել է փող ու փաստաթղթեր։ Շենգավիթի քրեական հետախույզները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, կարճ ժամանակում պարզեցին հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Տարված բացատրական աշխատանքի արդյունքում 29-ամյա երիտասարդը ներկայացավ բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։
Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։
Հանգամանքները պարզվում են։