ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.06.2019 15:30
Գողություն ավտոմեքենան վերանորոգելիս
Հունիսի 12-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի սկզբներին Սուրենավան գյուղի 45-ամյա մի բնակիչ Երասխ գյուղի մի բնակչի «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան վերանորոգելիս գողացել է մեքենայի խլացուցիչի կատալիզատորը՝ պատճառելով մոտ 180.000 դրամի վնաս:
Տուժողը նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ պատճառված վնասը վերականգնվել է:
Տղամարդը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: