ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.07.2018 14:43
Գողություն Արթիկ-Պեմզաշեն ճանապարհին գտնվող քարհանքից

Հուլիսի 3-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Արթիկ-Պեմզաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին գտնվող քարհանքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արշակ Դ.-ին և 1979 թ. ծնված Գարիկ Գ.-ին: Նրանք խոստովանել են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցի գործադրմամբ կտրել են քարհատ մեքենան սնուցող 15 մ երկարությամբ էլեկտրական մալուխը, ապամոնտաժել են «Տ-130» մակնիշի տրակտորի և քար բարձող մեքենայի շարժիչների հովացուցիչները՝ ընդհանուր պատճառելով 240.000 դրամի վնաս:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: