ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.10.2019 16:46
Գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվածը խոստովանական բացատրություն տվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 30-ին ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները Շենգավիթի 10-րդ փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու։ Նա խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում մի քանի գողություն է արել։ Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտայում սուպերմարկետի հարևանությամբ կայանված մի տաքսիի սրահից բջջային հեռախոս է գողացել, սուպերմարկետից՝ ոգելից խմիչք ու օծանելիք։ Էլեկտրոնային աքսեսուարների մի խանութից սկավառակներ, ականջակալներ ու լիցքավորիչ էր գողացել, Թումանյան փողոցի մի սուպերմարկետից՝ ոգելից տարբեր խմիչքներ, իսկ Կողբացու փողոցի մամուլի կրպակից՝ ծխախոտ ու թերթ։
Տղամարդու գործողություններից տուժած անձանց ոստիկանները հրավիրել են բաժին և հաղորդում ընդունել։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է քննություն։