ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.01.2019 17:10
Ոստիկանները հայտնաբերել են մի քանի տասնյակ գողություններ կատարած անձանց
Հունվարի 21-ին Նոր Հաճնի մի բնակիչ ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում հաղորդում է տվել, որ հունվարի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանած իր «ՎԱԶ-2106» մեքենայի էլեկտրական մարտկոցը:
ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի և Նաիրիի բաժինների ծառայողները, ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, նույն օրը ժամը 16.30-ին Երևան քաղաքի Ծատուրյան փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նաիրիի բաժին բերման են ենթարկել 1988 թվականին ծնված Կարեն Շմավոնյանին, 1996 թվականին ծնված Կարապետ Վարդանյանին և 1988 թվականին ծնված Արարատ Մանուկյանին, որոնք խոստովանել են, որ նշված գողությունը կատարել են իրենք:
Միաժամանակ հայտնել են, որ հանրապետության տարբեր բնակավայրերում կատարել են մի քանի տասնյակ գողություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: