ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.06.2019 15:08
Գողություններ մեքենայի ապակին կոտրելու միջոցով, մայրաքաղաքի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 3-ին Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հաղորդվել էր, որ նույն օրը երեկոյան անհայտ անձը Ազատության պողոտայում կայանված «Տոյոտա Կորոլա» մեքենայի ապակին կոտրել ու սրահից գողացել է կնոջ պայուսակ, որի մեջ եղել է անձնագիր, մեքենայի տեխանձնագիր և վարորդական իրավունքի վկայական:
Հունիսի 4-ին ստացվում է նոր հաղորդում: Մի մեքենայատեր հայտնում էր, որ Կոմիտասի պողոտայում կայանված «Մերսեդեսի» ապակին կոտրել ու սրահից գողացել են կնոջ պայուսակը, որի մեջ եղել է անձնագիր, բանալիներ և դրամապանակ:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունները կատարել է մայրաքաղաքի բնակիչ 30-ամյա մի տղամարդ: Հետագա միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 5-ին նա ներկայացել է բաժին, տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնները հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: