ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.12.2018 13:03
Գողությունների կասկածանքով քաղաքացուհին բերման ենթարկվեց ոստիկանություն
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 31-ամյա քաղաքացուհին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 19.20-ին, Տիգրան Մեծի պողոտայի 16 հասցեում գործող առևտրի կենտրոնում իր պայուսակից գողացել են 80.000 դրամ:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 12.50-ին, օպերատիվ կառավարման կենտրոն ևս մի ահազանգ ստացվեց 32-ամյա քաղաքացուհուց. նա հայտնում էր, որ ժամը 12.00-ից 12.40-ն ընկած ժամանակահատվածում Արշակունյաց պողոտայի 15 հասցեում գործող առևտրի կենտրոնում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 10.000 ռուբլի, 13 դոլար և 28.000 դրամ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները և վարչական շրջանի վետերանները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողությունները կատարելու կասկածանքով, դեկտեմբերի 20-ին, ժամը 13.20-ին, Էջմիածին քաղաքի Սունդուկյան փողոցից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Հերմինե Զ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: