ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.05.2019 15:21
Գողությունը կատարել է որդու դրդմամբ
Մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդվել էր 1979 թ. ծնված Աննա Ա.-ի կողմից մի քաղաքացուհու բնակարանից 50.000 դրամ և 80.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդ գողանալու մասին՝ պատճառելով 130.000 դրամի վնաս:
Ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 22-ին Աննա Ա.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ գողությունը կատարել է ինքը՝ 19-ամյա որդու դրդմամբ:
Նույն օրը, ժամը 18.00-ին, երիտասարդը հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: