ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.05.2013 10:36
Գողությունը նույն օրը բացահայտվեց
Մայիսի 22-ին, ժամը 06.20-ին,  ոստիկանությայն Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի երիտասարդ և հայտնել, որ Ուռուտ  գյուղում գտնվող տանը կից ավտոտնակում կայանված «Սիատ» ավտոմեքենայի բեռնախցիկը բացելով՝ գողացել են գազի բալոն` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 19.50-ին,  ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի  գլխավոր վարչության  և Ստեփանավանի բաժնի ծառայողների  համատեղ ձեռնարկած   միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1990 թ. ծնված Նժդեհ Ա.-ն և 1985 թ. ծնված Արթուր Գ.-ն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

 
   
		





















































