ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.12.2018 13:41
Գողության փորձի պահին բռնվել է ոստիկանների կողմից
Դեկտեմբերի 24-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի 16-րդ թաղամասի 45 շենքի բակից բաժին բերման են ենթարկել 1967 թ. ծնված Տիգրան Ղ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.20-ին, նշված շենքի բակում, Տիգրան Ղ.-ն, մետաղահատ մկրատով դռան ապակին կոտրելով, 1992 թ. ծնված Անդրանիկ Հ.-ի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից փորձել է գողություն կատարել, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: