ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.02.2018 11:03
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Աղբյուր Սերոբի փողոցում

Փետրվարի 16-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 1 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1995 թ. ծնված Լենա Թ.-ն, որը փետրվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: