ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.03.2015 10:14
Գողին հայտնաբերեցին. կատարվում է հետաքննություն
Մարտի 17-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1957 թ. ծնված Արմենակ Մ.-ին: Նա խոստովանել է, որ փետրվարի կեսերին Բերդ-Տավուշ ճանապարհի 2-րդ կ/մ-ի աջ մասում գտնվող այգուց գողացել է մի ընկերության պատկանող 48 մ երկարության ազբոխողովակներ: Պատճառված նյութական վնասը կազմում է 70.000 դրամ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: