ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.06.2019 17:03
Չկարողանալով օգտագործել գողացված հեռախոսը՝ նետել է
Մայիսի 24-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ հյուրանոցային համալիրից հեռախոս են գողացել:
Մեկնած օպերատիվ խմբին հյուրանոցային համալիրի աշխատակիցը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, անհայտ անձը կոնյակ վաճառելու նպատակով մտել է Վերին Պտղնի գյուղի սկզբնամասում գտնվող հյուրանոցային համալիր և օգտվելով աշխատակիցների անուշադրությունից, աշխատասենյակի պատուհանագոգից գողացել է «Ռեդմի 6» տեսակի բջջային հեռախոս՝ պատճառելով 70.000 դրամի վնաս:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 1-ին, ժամը 20.40-ին, Երևան քաղաքի իր բնակարանից բերման է ենթարկվել 50-ամյա մի տղամարդ, որը տվել է խոստովանական բացատրություն, որ գողությունը կատարել է ինքը, իսկ գողացված բջջային հեռախոսը արգելափակված լինելու պատճառով չի կարողացել օգտագործել և նետել է Սևան-Երևան ճանապարհին:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: