ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.07.2013 09:42
Գողացել են նաև ... գաղտնաբառը
Հունիսի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի հիմնարկության աշխատակցուհու պայուսակից, որը դրված է եղել հանդերձարանում, գողացել են կանխիկ գումար և բանկային քարտ` գաղտնաբառով, որի հաշվեհամարից հանվել է 162.000 դրամ:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն հիմնարկության մեկ այլ աշխատակցուհի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: