ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.04.2019 10:36
Գողացած անձնագրով փորձել է ապառիկ «Վայ ֆայ» սարք գնել
Ապրիլի 1-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածի «Յուքոմ» ՍՊԸ գրասենյակում իր կորցրած անձնագրով գործարք են անում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 24-ին, ժամը 03.00-ին, 1993 թ. ծնված Վանիկ Կ.-ն (համաներումով ազատ արձակված 07.11.2018թ./ օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ իրենց շենքի մոտ կայանված, ոստիկանություն ահազանգած քաղաքացուն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է փող, անձնագիրը, զինգրքույկը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, սոցիալական քարտը և բջջային հեռախոսը, ինչից հետո ապրիլի 1-ին, ժամը 13.10-ին, Վանիկ Կ.-ն հիշյալ գրասենյակում գողացած անձնագրով փորձել է ապառիկ եղանակով գնել «Վայ ֆայ» սարք:
Ժամը 15.10 Վանիկ Կ.-ն Գայի պողոտայից բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: