ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
17.11.2015 11:55
Տիրանալով բանկային քարտին և ծածկագրին՝ բանկոմատից գումար է կանխիկացրել
Նոյեմբերի 10-ին ոստիկանության Սիսիանի բաժին էր դիմել 1976 թ. ծնված Արտակ Թ.-ն և հայտնել, որ կորցրել է բանկային քարտը, որի վրա նշված է եղել ծածկագիրը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բանկային քարտը Արտակ Թ.-ի գրպանից ընկել է ընկերոջ` 1982 թ. ծնված Կարեն Ա.-ի ավտոմեքենայի նստատեղին և վերջինս գումարը հափշտակելու դիտավորությամբ քարտը չի վերադարձրել և Գորիս քաղաքում բանկոմատից կանխիկացրել է 108.000 դրամ գումար:
Կարեն Ա.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: