ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.08.2019 17:25
Ոստիկանները Գյումրիում կանեփ են հայտնաբերել
![Ոստիկանները Գյումրիում կանեփ են հայտնաբերել Ոստիկանները Գյումրիում կանեփ են հայտնաբերել](/resources/police/img/news/big/1567171582,8384.jpeg)
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 29-ին, ժամը 10-ին, ոստիկանության Ամասիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Գայի փողոցի տնակներից մեկի 49-ամյա բնակիչը բակում կանեփ տեսակի թմրամիջոց է ապօրինի աճեցնում:
Նույն օրը ժամը 10.30-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները տնակի բակում հայտնաբերել են 400 գ ընդհանուր կշռով կանեփանման 3 բույսի ցողուններ:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփ տեսակի բույս է, աճեցրել է անձամբ օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: