ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.05.2019 17:02
Գյումրիի ոստիկանները բացահայտեցին ավտոմեքենա փախցնելու դեպքը
Մայիսի 10-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Մուշի բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, օգտվելով դուռը բաց լինելու և բանալին շարժիչի գործարկման փականում գտնվելու հանգամանքից, փախցրել են Վ.Սարգսյան փողոցի 58/1 հասցեի մոտ կայանված իր «Տոյոտա Հարրիեր» մակնիշի ավտոմեքենան:
Մայիսի 13-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նշված ավտոմեքենան փախցնելու կասկածանքով, Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Սպարտակ Խ.-ն: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է ոստիկանություն դիմած քաղաքացու անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը և «Սամսունգ J 1» տիպի հեռախոսը:
Սպարտակ Խ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ մայիսի 10-ին նշված ավտոմեքենան առանց հափշտակելու նպատակի, փախցրել է ինքը և որոշ ժամանակ, շրջագայելուց հետո թողել է 324/227 տնակի մոտ:
Նախապատրաստվում են նյութեր:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: