ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.09.2015 14:50
Գլխուղեղի ցնցում՝ վիճաբանության ժամանակ
Օգոստոսի 28-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բուլղարական ավանի ճանապարհին վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկի մոտ հայտնաբերել էր 1975 թ. ծնված Սամվել Խ.-ին՝ գետին ընկած: Տուժողը «շտապօգնության» ավտոմեքենայով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ նա ստացել է գլխուղեղի ցնցում, ինչի կապակցությամբ հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է իրենց բակում վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վիճաբանության ժամանակ նրան վնասվածքը պատճառել է ծանոթը` 1981 թ. ծնված Կարեն Հ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել:
Կատարվում է քննություն: