ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.06.2015 10:53
Գլխի տրավմա և ծնոտի վնասվածք՝ վիճաբանության արդյունքում
Հունիսի 19-ին, ժամը 21.05-ին, «Քանաքեռ-Զեյթուն», իսկ ժամը 21.30-ին՝ «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոններից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «գլխի փակ տրավմա» և «ծնոտի վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1969 թ. ծնված Հրաչյա Խ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, մոտ 30-35 տարեկան անհայտ անձը Երևանի Բաբայան փողոցում գտնվող բանջարեղենի խանութի դիմաց, վիճաբանության ժամանակ, հրել և ձեռքերով հարվածել է Հրաչյա Խ.-ի դեմքին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրաչյա Խ.-ին վնասվածքներ պատճառած անձը 1980 թ. ծնված Համլետ Ս.-ն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում՝ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: