ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.01.2017 16:03
Գիտակցության չգալով մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ հունվարի 14-ին, ժամը 6.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 1957 թ. ծնված Ռոստոմ Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.30-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 6.00-ին, Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի դիմաց ընկերոջ հետ վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Հունվարի 30-ին, ժամը 14.10-ին, Ռ. Հովհաննիսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: