ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.06.2019 13:55
Գիշերային գողություններ մայրաքաղաքի կենտրոնում. ոստիկանների բացահայտումը
Հունիսի 24-ին, ժամը 09.09-ին, ոստիկանություն է զանգահարել Իրանի քաղաքացի, ազգությամբ հայ 26-ամյա մի անհատ ձեռնարկատեր: նա հայտնել է, որ Զաքյան փողոցում, արագ սննդի կետից գողություն է կատարվել:
Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի ոստիկանները: Նրանք պարզել են, որ գիշերը, տեխնիկական միջոցներ գործադրելով բացել են դռան փականն ու սննդի կետից գողացել հեռուստացույց և չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է գումար:
Նույն օրը, ժամը 12.45, ստացվել է նմանատիպ մեկ այլ հաղորդում. Մաշտոցի պողոտայում գտնվող գեղեցկության սրահից կատարվել է գողություն: Դարձյալ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին գեղեցկության սրահի դուռն ու դրամարկղից գողացել չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է ՍՊԸ-ին պատկանող կնիքը:
Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ գողությունները կատարել է Փարպեցու փողոցի 21-ամյա մի բնակիչ: Երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Ձեռնարկվում են միջոցառումներ երկու դեպքով էլ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: