ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.01.2013 10:54
Գիշերային գողը հայտնաբերվեց
Հունվարի 14-ին, ժամը  16.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռուդիկ Բ.-ին:
Պարզվել է, որ նա 2012 թ. նոյեմբերի 30-ին, ժամը 02.00-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, տներից մեկի մոտ կայանված «Մերսեդես E 260»  մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնագրիչ, իսկ շարժիչի ծածկոցը բացելով`  էլեկտրական մարտկոց:
Պարզվել է նաև, որ Ռուդիկ Բ.-ն  կատարել է ևս մեկ համանման գողություն. 2012 թ. նոյեմբերի 30-ին, ժամը 01.00-ից  02.00-ն ընկած ժամանակահատվածում,  «ԳԱԶ 3110»  մակնիշի ավտոմեքենայից  գողացել է էլեկտրական մարտկոց` պատճառելով  35.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:

 
   
		





















































