ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.03.2019 13:18
Գետնանցումում վերարկուի գրպանից գողացել են բջջային հեռախոս. ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալներին
2018թ. դեկտեմբերի 16-ին, ժամը 15.59-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 23-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 14.40-ին, Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի գետնանցումում վերարկուի գրպանից գողացել են «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով, գողությունը կատարելու կասկածանքով, 2019 թ. մարտի 5-ին, ժամը 18.00-ին, Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտակ Խ.-ին և 1991 թ. ծնված Նարեկ Ս.-ին:
Արտակ Խ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: