ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.05.2015 12:45
«Մերսեդես»-ը շրջվել է, վարորդը՝ մահացել
Մայիսի 8-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դդմաշեն-Ծաղկունք ճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է շրջվել և մարդ է մահացել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 8-ին, ժամը 17.30-ի սահմաններում, 1978 թ. ծնված Էդգար Խաչատրյանի վարած «Մերսեդես-Բենց E230» մակնիշի ավտոմեքենան Սևան-Զովաբեր ճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Վարորդը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: