ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
07.05.2014 12:38
Գարեջրի կոտրած շշով
Մայիսի 5-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ պարանոցի ձախ կեսի կտրած վերքով բուժօգնության է դիմել 1986 թ. ծնված Վրեժ Ս.-ն:
Նա ոստիկաններին հայտնել, որ մայիսի 5-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Զորավար Անդրանիկի պողոտայում գտնվող սննդի օբյեկտի դիմաց գարեջրի կոտրած շշով իրեն հարվածել և վնասվածքը պատճառել է անհայտ անձը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վրեժ Ս.-ին վնասվածքը պատճառել է 1985 թ. ծնված Հայկ Ա.-ն, որը հրավիրվել է բաժին և խոստովանել կատարածը:
Վրեժ Ս.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն: