ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.04.2019 15:39
Դանակահարություն Գավառում
Ապրիլի 23-ին, ժամը 22.10-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ:
Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Ռոման Ա.-ն իր հողամասում կոյուղու խողովակների ապամոնտաժման հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել տղամարդու ձախ կողային գոտկային շրջանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք՝ հարցականով:
Բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 23.40-ին, բաժին է ներկայացել Ռոման Ա.-ն՝ ներկայացնելով հանցագործության գործիք ծալովի դանակը:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: