ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.02.2019 11:02
Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 25-ին, ժամը 09.30-ին, Սարուխան գյուղի 37-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է «Մաուզեր-725» տիպի, 5.6 մմ տրամաչափի ատրճանակ, 2 նռնակ՝ պայթուցիչներով, և 5.6 մմ տրամաչափի 17 փամփուշտ ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը:
***
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 25-ին, ժամը 11.20-ին, Կարմիրգյուղ գյուղի 33-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է «ՋԻ-1» տիպի 1 նռնակ և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչներով ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ պապին: