ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.09.2019 18:08
Գավառի ոստիկանների բացահայտումը
Ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 8-ին, ժամը 13.00-ին, բերման են ենթարկել Սարուխան գյուղի 42-ամյա մի բնակչի: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ 2019 թ. հունվարի 12-ին Սարուխան գյուղի բնակիչներից մեկի տանը խնջույքի ժամանակ բազմոցից գողացել է համագյուղացու 65.000 դրամ արժողությամբ «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը, որը հաջորդ օրը նրա պահանջով վերադարձրել է, իսկ 2019 թ. հուլիսի 25-ին Գանձակ գյուղի Հ.Աբրահամյան փողոցում գողացել է մեկ այլ համագյուղացու գրպանից ընկած 35.000 դրամը:
Նախապատրաստվում են նյութեր: