ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.02.2015 13:08
Գանգուղեղային վնասվածք պատճառողին հայտնաբերեցին
Փետրվարի 16-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել «գանգուղեղային ծանր տրավմա» ախտորոշմամբ 1933 թ. ծնված Վասիլ Ա.-ին հիվանդանոց ընդունելու մասին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում՝ փետրվարի 20-ին, բաժին բերման է ենթարկել 1946 թ. ծնված Մանվել Ե.-ն: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հողամասում, վիճաբանության ժամանակ, մետաղյա առարկայով հարվածել է Վասիլ Ա.-ի գլխին:
Կատարվում է քննություն: