ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.07.2019 14:26
Գայի պողոտայում վրաերթի ենթարկված 24-ամյա երիտասարդը մահացել է

Հուլիսի 30-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 23-ամյա քաղաքացի և հայտնել, որ վարելով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա՝ Երևանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել մի մարդու, որը իր կարծիքով մահացել է, նրա ծանոթները փորձել են իրեն ծեծել, ինքը փախել է դեպքի վայրից:
Պարզվել է, որ վրաերթի ենթարկվածը հանդիսանում է 24-ամյա Նորայր Պողոսյանը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն։