ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.01.2015 15:17
Գաղտնարանի տեղը հայտնել է
Հունվարի 26-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցից, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Ժորա Ղ.-ն:
Խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նյութերի նախապատրաստման ընթացքում նա խոստովանական բացատրություն է տվել, որ Օշական գյուղում գտնվող իր տանը կից հավաբնի տանիքի տակ չորացրած կանեփ է թաքցրել, որից էլ պարբերաբար օգտագործում է:
Նույն օրը Ժորա Ղ.-ն նշված վայրից կամովին ներկայացրել է մոտ 58 գ կանեփի յուրահատուկ հոտով չորացած բույս:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ժորա Ղ.-ի նկատմամբ նշանակվել է դատաքիմիական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: