ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.12.2017 13:07
Գազի արտահոսք Ջրվեժում
![Գազի արտահոսք Ջրվեժում Գազի արտահոսք Ջրվեժում](/resources/police/img/news/big/1513588178,9637.jpeg)
Դեկտեմբերի 17-ին, ժամը 5.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1973 թ. ծնված Երջանիկ Տ.-ն, 2002 թ. ծնված Ելենա Տ.-ն, 2003 թ. ծնված Միլեն Տ.-ն, 1978 թ. ծնված Լուսինե Ս.-ն, 1950 թ. ծնված Էլեն Տ.-ն և 2012 թ. ծնված Գոռ Տ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 4.00-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 5-րդ տան գազի կաթսայից արտահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով վերը նշված անձինք իրենց վատ են զգացել և տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն: