ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.02.2013 11:03
Գազի թունավորումից չորս մարդ է մահացել
Փետրվարի 21-ին, ժամը 10.55-ին, հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Սամվել Թ.-ն ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ նույն օրը, ժամը 10.30-ի սահմաններում, համալիրի սենյակներից մեկում հայտնաբերվել են 1982 թ. ծնված Գրիշա Զ.-ի, 1980 թ. ծնված Սարգիս Ղ.-ի, 1970 թ. ծնված Էլմիրա Ս.-ի և 1990 թ. ծնված Արմինե Ռ.-ի դիակները:
ՀՀ քրեական օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին, ժամը 01.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, «մոնոքսիդ» տեսակի գազի թունավորումից:
Սամվել Թ.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է: