ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2015 11:54
Գազի արտահոսքի հետևանքով
Փետրվարի 8-ին, ժամը 10.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով բուժօգնության են ընդունվել 1954 թ. ծնված Անահիտ Ք.-ն, 2011 թ. ծնված Նատալի Օ.-ն և 2013 թ. ծնված Անահիտ Օ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Անահիտ Ք.-ն հայտնել է, որ թունավորումն ինքը և ընտանիքի անդամները ստացել են նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, իրենց տանը` վառարանից գազի արտահոսքի հետևանքով:
ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: