ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
18.03.2013 10:57
Գազատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից
Մարտի 17-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Բորյան փողոցի 4 շենքի թիվ 21 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել նույն տան 4 բնակիչները:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.00-ի սահմաններում, տանը, գազատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: