ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.06.2019 15:48
Ոստիկանները հայտնաբերել են մեքենայի գազաբալոններ գողացողին
Հունիսի 2-ին, առավոտյան յոթն անց երեսունին մոտ, ոստիկանություն է զանգահարել մայրաքաղաքի Շիրակի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ գիշերը, ապակին կոտրելու միջոցով գողացել են շենքի բակում կայանված «Օպելի» գազի բալոնը:
Ժամեր անց ստացվել է նոր ահազանգ, նույն փողոցի մեկ այլ բնակչից: Նա նույնպես հայտնում էր բակում կայանված «Օպելից» գազի բալոն գողանալու մասին:
Չարբախի բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, հունիսի 3-ի առավոտյան գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մայրաքաղաքի Ավան թաղամասի 34-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողացված գազաբալոնները հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: