ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.11.2017 18:30
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները` ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 22-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Միգարա Դե Սիլվային, Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Ահարոն Մկրտչյանին և Դավիթ Մելիքյանին։
Վարդան Եղիազարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային բանկի՝ պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում Հայաստանի ոստիկանության կողմից իրականացվելիք միջոցառումների համար մշակված տեխնիկական առաջադրանքները համապատասխանացվել են միջազգային ստանդարտներին և ներկայացվել կառավարություն։ Իրականացվել են նաև օպերատիվ կառավարման կենտրոնների համար կատարված շինարարական աշխատանքների ծախսերի հաշվարկները, ինչպես և մեկնարկել է գնման գործընթացը։ Միևնույն ժամանակ առաջարկվեց տեխնիկապես հզորացնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնը։
Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։