ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.06.2019 16:25
Ոստիկանները բացահայտել են դանակահարությունը
Մայիսի 30-ին, ժամը 22.10-ին, «911» ծառայություն էր զանգահարել 21-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ Կոմիտասի պողոտայում իրեն դանակահարել են:
Ժամը 22.40-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքի շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ Կոմիտասի պողոտայից բուժօգնության էր տեղափոխել երիտասարդին, որն ըստ բժշկի տեղեկանքի՝ ի վիճակի չէր բացատրություն տալու:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են վնասվածքը հասցնողի ինքնությունը: Լենինգրադյան փողոցի 32-ամյա բնակիչը հունիսի 18-ին մի առևտրի կենտրոնից բերման է ենթարկվել, ներկայացվել Արաբկիրի քննչական բաժին և ձերբակալվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: