ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.05.2015 14:42
Բացատրական աշխատանք և արդյունքներ. քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ 1961 թ. ծնված Առաքել Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 5.56 մմ տրամաչափի ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ` 10 փամփուշտով, 30 մմ տրամաչափի «ԱԳՍ-17 Մ» տեսակի նռնականետի նռնակ, 12.7 մմ տրամաչափի «ԴՇԿԱ» տիպի` 2, 23 մմ տրամաչափի` 2, 30 մմ տրամաչափի «ԲՄՊ-2» մոտոհրաձիգի 1 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 240 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
***
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1983 թ. ծնված Էդգար Կ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի երկփողանի ողարկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության ՊՊԳՎ Վարդենիսի բաժնին կից պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1942 թ. ծնված Սուրեն Խ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-63» տիպի 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1970 թ. ծնված Օվսաննա Յ.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի և «ՌԳԴ» տիպի մեկական նռնակ` առանց պայթուցիչների և 7.62 մմ տրամաչափի 62 փամփուշտ: