ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.05.2014 11:25
Բռունցքներ` ավտովթարից հետո
Մայիսի 26-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս-Երևան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից հետո վիճաբանություն է առաջացել և մեղավոր կողմը հարվածել է մյուս վարորդին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 9-րդ կմ-ին իրար են բախվել 1959 թ. ծնված Ալեքսանդր Ղ.-ի վարած «Ռենո» և 1985 թ. ծնված Կարեն Դ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ծագած վիճաբանության ժամանակ Կարեն Դ.-ն բռունցքով հարվածել է Ալեքսանդր Ղ.-ի դեմքին և պատճառել վնասվածք:
Ալեքսանդր Ղ.-ից ընդունվել է հաղորդում և նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն: